«Նարեկացի» արվեստի միության գեղանկարչական խմբակի ու Երեխաների հոգածության ցերեկային կենտրոնի երեխաներն ապրիլի 14-20-ը հանդես կգան խմբակային ցուցահանդեսով։ Ցուցահանդեսը կկրի Ավագ շաբաթվա խորհուրդը։
Այն նախաձեռնել են «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ն և «Նարեկացի» արվեստի միությունը։
Ապրիլի 14-ին «Նարեկացի» միությունում մեկնարկող ցուցահանդեսի բացմանը կհաջորդի «Արարատ» երգչախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար՝ Գրիգոր Հարությունյան)։
Ավագ Երկուշաբթի օրվա խորհուրդը կմեկնի Տեր Դանիել քահանա Բաղումյանը։